National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.03.2004
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի այցը Լեհաստանի Հանրապետություն

Մարտի 17-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության անդամները եւ Լեհաստանում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպեցին ԼՀ արW. Cimoszewicz տաքին գործերի նախարար Վլոդզիմեժ Չիմոշեւիչի հետ: Հանդ իպման ընթացքում քննարկվեց հարցերի լայն շրջանակ: Պարոն Չիմոշեւիչը ողջունեց Հայաստանի ձգտումը անդամագրվել ԵՄ-ին եւ նշեց, որ մայիսի մեկից ԵՄ-ին անդամագրվող Լեհաստանը կողմ է բաց դռների քաղաքականությանը, եվրաինտեգրման քաղաքականության կենսագործման կարեւոր քայլ նա համարեց հաճախակի հանդիպումները, քաղաքական քննարկումները եւ համոզմունք հայտնեց, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Լեհաստան զգալի արդյունքներ կունենա այդ առումով:  ԼՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների վոյեվոդաների եւ մարզերի համագործակցության խնդիրները. պարոն Չիմոշեւիչը պատրաստակամություն հայտնեց աջակցելու նահանգապետերի ու մարզպետների, երկու երկրների գործարարների միջեւ կապերի հաստատմանը եւ Հայաստան իր առաջիկա այցի շրջանակներում` քննարկելու համագործակցության որոշակի ծրագրերը: Երկկողմանիորեն կարեւորվեց նաեւ երկու երկրների միջեւ կնքված համաձայնագրերի կենսագործումը, որը կնպաստի ոչ միայն քաղաքական, այլեւ առեւտրատնտեսական ու գիտամշակութային համագործակցությանը, որի զարգացման փոխադարձ պատրաստակամություն հայտնվեց: Անդրադառնալով Թուրքիայի ԵՄ-ի անդամակցության խնդրին` ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը դեմ չէ այդ անդամակցությանը, բայց գտնում է, որ ԵՄ-ին բոլոր երկրների անդամակցության համար պիտի կիրառվեն նույն չափանիշները եւ կրկնակի ստանդարտները պիտի բացառվեն:

Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Յեժի Յասկերնիան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ ՀPoseł Jerzy Jaskiernia այաստանը Լեհաստանի համար այն երկիրն է, որի հետ ամեն ինչ կապում է եւ ոչինչ չի բաժանում, նշվեց, որ արտաքին քաղաքականության խնդիրներով զբաղվում է գործադիր իշխանությունը, բայց խորհրդարանականները եւս իրենց մեծ ու անգնահատելի ներդրումն են ունենում: Պարոն Յասկերնիան բարձր գնահատեց Հայաստանի խորհրդարանի արդյունավետ աշխատանքը, նշելով, որ այդ քայլերը անցագիր են տալիս դեպի Եվրամիություն: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց փոխհարաբերություններին գործնական որակներ հաղորդելը:

Սեյմի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Յեժի Չեպուլկովսկին համառոտ ներկայացրեց այն տասնհինգամյա ճանապարհը, որ անցել է Լեհաստանը իբրեւ ԵՄ անդամության թեկնածու, նշվեց, որ անգամ հանրաքվեի ժամանակ սPoseł Jerzy Czepułkowski տանալով լեհերի հավանությունը, ԵՄ-ին անդամակցելը այսօր միանշանակ դրական գնահատականի չի արժանանում բացարձակապես բոլորի կողմից: Այս ընթացքում ընդունվել են երեք հարյուրից ավելի օրենքներ` լեհական օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռքբերվեց ՀՀ Աժ ուղարկել այդ օրենքների ցանկը, ապա նաեւ այն օրենքները, որոնք հայկական կողմը իր համար օգտակար կհամարի: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ երկու խորհրդարանների համապատասխան հանձնաժողվների համագործակցության շուրջ: Կարեւորվեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը` արդյունքում խորացնելու տնտեսական համագործակցությունը: Առաջարկվեց` տնտեսական հարաբերությունների խթանման նպատակով  երկու երկրներում բացել միմյանց տնտեսական ներկայացուցչություններ:    

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հնարավորություն ունեցավ մասնակցել Սեյմի նիստին. Սեյմի պատգամավորները ծափողջյուններով դիմավորեցին պատվիրակությանը:

Լեհաստանի Սենատի մարշալ Լոնգին Պաստուշյակի հետ եւս քRozmiar: 8582 bajtցw ննարկվեցին համագործակցության խորացման խնդիրները. ի նշան հայ-լեհական բարեկամական կապերի` պայմանավորվածություն ձեռքբերվեց Հայաստանի դպրոցներից մեկը Լեհաստանի Հանրապետության անունով կոչելու մասին, դպրոցում կդասավանդվի   լեհերենը: Քննարկվեցին Հայաստանի լեհական եւ Լեհաստանի հայկական համայնքներին առնչվող խնդիրներ: Կրթամշակութային համագործակցության շրջանակներում ուսանողների փոխանակման եւ խորհրդարանների կրթաթոշակի նշանակման առաջարկը եւս երկկողմանի հավանության արժանացավ: Պարոն Պաստուշյակը  պատրաստակամություն հայտնեց միջազգային կառույցներում հայկական պատվիրակությունների հետ համագործակցության շուրջ: Քննարկվեցին նաեւ այլ խնդիրներ:

Լեհ աստանի վարչապետ Լեշեկ Միլլերի հետ քննարկվեցին երկու երկրների տնտեսական կապերի զարգացման հարցերը, նշվեց տնտեսական մեծ ներուժը, որը հնարավորությունների սահմաններում չի օգտագործվում եւ ապրանքաշրջանառության ծավալները մեծ չեն: Առաջարկ եղավ խառը միջկառավարական տնտեսական հանձնաժողով ստեղծելու շուրջ, որը կնպաստի կրթության, մշակույթի, առողջապահության, գյուղատնտեսության, այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը, տարածաշրջանային հարաբերությունների` վոյեվոդաների ու մարզերի կապերի խորացմանը:

Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվաշնեւսկու հետ հանդիպման ժամանակ կարեւորվեց երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացումը, նշվեց, որ երկու նախագահների միջեւ բարձրամակարդակ հարաբերությունները լավ մեկնարկ են փոխհարաբերությունների հետագա առաջընթացի համար: Պարոն Կվաշնեւսկին բարձր գնահատեց Հայաստանի խորհրդարանի արդյունավետ աշխատանքը եւ հաջողություններ մաղթեց օրենսդիր ու քաղաքական գործունեության մեջ:

Մարտի տասնութին պատվիրակությունը Վարշավայից կմեկնի Լյուբլին, ապա Զամոշչ: Նախատեսված են հանդիպումներ Լյուբլինի վոյեվոդայի, վոյեվոդության մարշալի եւ Լյուբլինի, ապա նաեւ Զամոշչի քաղաքապետների հետ:   




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am